Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    Երբ մենք չենք զբաղվում մեզանով, դրանով սկսում են զբաղվել ուրիշները։ Երբ օտարները նկատում են, որ մենք ի միջի այլոց ենք վերաբերվում մեր ազգային ավանդություններին, ուրիշներն են սկսում մեզ իրենց արժեհամակարգը թելադրել։ Ահա այստեղից էլ սկսվում են ազգերի ազգային դեմքի ձևափոխումն ու այլանդակումը։ Ահա նմանատիպ երևույթի ենք հանդիպում, երբ դիվանագետները, թողած իրենց պարտականությունները, գործը, սկսում են մեր ազգի վերադաստիարակությամբ զբաղվել՝ այդ գործին տալով խոսքի, խղճի, սեքսի, կրոնի, ավանդության ազատություն անունը, որոնց արդյունքը, իբր թե, ժողովրդավարությունն է։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք.
    «Ջոն Հեֆերնը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը խղճի ազատության հարցում մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը»:
  • Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    Սիրելի իմ անուշ ժողովուրդ,
    Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս Կիրակի մայրերի տոնն է, Ձեր ուշադրուոթյանն եմ հանձնում այս պատմությունը, որ վերնագրեցի` ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ: Դեպքը տեղի է ունենում Ճապոնիայում:
  • Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    Ավելի քան 40 մարդ է մահացել, 100-ը՝ վիրավորվել թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյուններից։ Այս քաղաքը Թուրքիայի հարավում է՝ ոչ հեռու սահմանային անցակետից։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառ են դարձել ականապատ ավտոմեքենաները։ Տեղի ունեցածից տուժել են նաև բազմաթիվ շենքեր։
  • Հասարակությունը որևէ քաղաքական ուժի պատանդը չէ

    Հասարակությունը որևէ քաղաքական ուժի պատանդը չէ

    Հասարակությանը պետք չէ խաբել խոստումներով, թե իշխանափոխության դեպքում ամեն ինչ դեպի լավն է գնալու: Հասարակությանը պետք չէ զրկանքների գնալու կոչեր անել, որովհետև մեր հասարակության ազնիվ հատվածն արդեն քառորդ դար է, ինչ զրկանքներ է կրում, իսկ պտուղները ճաշակում են սրիկաները: Հասարակությանը պետք չէ մոլորեցնել անիրական, անհող գաղափարներով, որովհետև դրանց ոչ ոք այլևս չի հավատում:
  • «Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և իր վերջին հույսը կապում է Բաքվի հետ»

    «Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և իր վերջին հույսը կապում է Բաքվի հետ»

    «Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ադրբեջանամետ հայտարարությունները խոսում են այն մասին, որ վերջինս անում է ամեն ինչ Ադրբեջանին իր կողմը գրավելու և դրա միջոցով ներքին քաղաքականության մեջ իր դիրքերն ամրապնդելւ համար»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԸ`անդրադառնալով հայ-ադրբեջանական և հայ վրացական հարբերություններին և Ադրբեջանի հանդեպ տածած Սաակաշվիլու «եղբայրական քայլերին»: Ի՞նչ կա, իրականում, այս ամենի ենթատեքստում. Փորձում են վերլուծել փորձագետները:
  • Որտեղ են ապրում ամենահարուստ մարդիկ

    Որտեղ են ապրում ամենահարուստ մարդիկ

    Աշխարհում ամենահարուստ մարդկանց թվով առաջինը Տոկիոն է: Նման ուսումնասիրություն իրականացրել է բրիտանական WealthInsight ընկերությունը: Տոկիոյում են ապրում ամենաշատ միլիոնատերերը` շուրջ 461 հազար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Նյու-Յորքը, որտեղ ապրում են 389 հազար միլիոնատերեր: Այս քաղաքը զիջում է Տոկիոյին միայն այն բանի համար, որ նյույորքցի շատ հարուստներ նախընտրում են մշտապես բնակվել փոքրիկ քաղաքներում, ասենք, Գրինվիչում, որտեղ ապրում են 350 միլիոնատերեր:
  • Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    «Տվեք ինձ հենման կետ, և ես աշխարհը շուռ կտամ»,- ասել է Արքիմեդը: Հետո մի հետամնաց երկրի թունդ մարքսիստներից մեկն էլ` «Տվեք ինձ մի կուսակցություն, և ես աշխարհը շուռ կտամ»: Նրան պատասխանողը, որին հետո ԼԵՆԻՆ կոչեցին, ասաց` «Կա այդպիսի կուսակցություն», և աշխարհը իսկապես շուռ տվեց: Հետո, մի յոթանասուն տարի անց, պարզվեց, որ նա աշխարհը սխալ է շուռ տված եղել: Թեև աշխարհը փոխելու, շուռ տալու մասին ամեն օր խոսում էին, բայց թե ամեն օր հո չէին կարող աշխարհը շուռումուռ տալ:
  • Իսկ Դուք ծանո՞թ եք ՀՀ ներքաղաքական կյանքի նրբություններին, պարո՛ն դեսպան

    Իսկ Դուք ծանո՞թ եք ՀՀ ներքաղաքական կյանքի նրբություններին, պարո՛ն դեսպան

    Շաբաթվա ուշագրավ հայտարարությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնինն է՝ հայաստանյան վերջին ընտրությունների և ընդդիմության առնչությամբ: Հետաքրքիրն այն է, որ պարոն Հեֆերնը կենտրոնացել է ընդդիմության վրա, և նրա գնահատականներն էլ վերաբերում են հենց ընդդիմությանը:
  • Ամենաշատը որտեղ են երեխաներ մահանում

    Ամենաշատը որտեղ են երեխաներ մահանում

    Աշխարհում երեխա ունենալու և դաստիարակելու համար ամենաանբարենպաստ երկիրը Կոնգոն է: Այս մասին գրում է BBC-ին` վկայակոչելով Save the Children կազմակերպության տվյալները: Իսկ ամենալավ երկիրը Ֆիլանդիան է, երկրորդ և երրորդ տեղերում են Շվեցարիան և Նորվեգիան, նրանց հաջորդում են Իսլանդիան և Հոլանդիան:
  • Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա

    Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա

    Օրերս Ռուսաստանի նախագահը մի ուշագրավ օրենքի է «կյանքի» ուժ տվել, որով արգելվում է դատախազության, Կենտրոնական բանկի, պետական գերատեսչությունների ղեկավարներին հաշիվներ ունենալ արտասհմանյան բանկերում: Օրենքը ոչ միայն թույլ չի տալիս այլ երկրներում արժեթղթեր դիզել, այլև ֆինանսական գործարքներ ու որոշ տիպի պայմանագրեր կնքել: Միևնույն ժամանակ վետոյի իրավունքից կարող են օգտվել պետական պաշտոնյաները, ինչպես նաև սահմանադրական դատարանի անդամները, գլխավոր դատախազության ղեկավարները և այլք: Այս հակակոռուպցիոն օրենքը տարածվելու է նաև պետական ծառայողների կանանց և անչափահաս երեխաների վրա: Բացառություն կլինեն միայն դիվանագետները, արտասահմանում աշխատողները և նրանց ընտանիքների անդամները: